ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

ՊԲ-ն հայտնում է, որ զոհված զինծառայողների հրապարակված ցուցակներում անճշտություններ են եղել, 10 զինվոր ողջ է

ՊԲ-ն հայտնում է, որ զոհված զինծառայողների հրապարակված ցուցակներում անճշտություններ են եղել, 10 զինվոր ողջ է
13.10.2020 | 14:05

Պաշտպանության բանակը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 12-ին և 13-ին հրապարակված զոհված զինծառայողների ցուցակներում տեղ են գտել անճշտություններ՝ ցուցակներում ներառված են եղել՝


Արթուր Արամայիսի Առաքելյանի,


Հակոբ Խաչատուրի Հակոբյանի,


Զարզանդ Հովհաննեսի Բարսեղյանի,


Վահրամ Վաչագանի Հովհաննիսյաննի,


Գևորգ Մանվելի Մանուկյանի,


Արմեն Զավենի Ամիրջանյանի,


Իշխան Ռաֆիկի Ասլանյանի,


Միսակ Հակոբի Սաֆարյանի,


Հայկ Արարատի Հակոբյանի,


Արթուր Նորիկի Մինասյանի


անունները: Նրանք ողջ են: ՊԲ-ն հայցում է բոլորիդ ներողամտությունը:

Դիտվել է՝ 1876

Մեկնաբանություններ